Տիրապետի՛ր քարտային խաղերի արվեստին

KING BOLOLA – ն հեղինակային քարտային խաղ է։

Հեղինակ - Ռուբեն Ջաղինյան

«Բոլոլա» տերմինը բառացիորեն կարող է թարգմանվել որպես քաոս, իրարանցում, խառնաշփոթ...

Թերևս, իսկական խաղացողների հակումն այս խաղի նկատմամբ կարելի է բացատրել նրանով, որ սկզբում իր կոմբինացիաների հարստությամբ քաոսայնության զգացում առաջացնող խաղն իրականում ճշգրիտ մաթեմատիկական մոդել է՝ հստակ սահմանված կանոններով, նրբություններով և հաշվարկման համակարգով։

  • Այսպիսով, «King Bolola» խաղը կարգավորվա՛ծ քաոս է։

Ինչո՞ւ KING BOLOLA։

Ինչո՞ւ արժե ընտրել հենց այս խաղը։

01

Դուք թղթախաղերի երկրպագու եք և փնտրում եք նոր, դինամիկ, ազարտով լի, գրավիչ խաղ։

 

02

KING BOLOLA-ն հետաքրքիր է ինչպես «սկսնակների», այնպես էլ պրոֆեսիոնալների համար: Առաջիններին բավարար է ամենապարզ թղթախաղերը խաղալու գիտելիքներն ու փորձը, երկրորդներին՝ գիտելիքներ և փորձ՝ այս խաղի նրբությունն ու «բացառիկությունը» գնահատելու համար:

 

03

KING BOLOLA – սա հիանալի ինտելեկտուալ մարզանք է: Զարգացրե՛ք ձեր մտքի ճկունությունը, ռազմավարական մտածողությունը, տրամաբանությունը, սրեք մաթեմատիկական ինտուիցիան: Եվ դուք բազմիցս կհամոզվեք, որ այս խաղի միջոցով զարգացած հմտությունները կիրառելի են իրական կյանքի տարբեր ասպեկտներում՝ սկսած ռեսուրսների կառավարումից մինչև որոշումների արագ կայացում։ Ձեռք բերված ճանաչողական ճկունությունը անգնահատելի կլինի ցանկացած իրավիճակում:

 

նկարագրություն

Խաղի նկարագրություն

    Սահմանումներ․
  • King Bolola - 24 պարտիայից կազմված թղթախաղ, որն ընդհանուր առմամբ կոչվում է ՏՈՒՐ տերմինով։ Խաղացվում է 52 խաղաքարտից բաղկացած կապուկով։
  • Իր հերթին ՊԱՐՏԻԱ կոչվում է խաղարկումը, որն ընթանում է ստորև նկարագրված որոշակի կանոնների համաձայն։
  • ԲԱՇԽՈՒՄ․ սա այն գործընթացն է, երբ խաղացողներին բաժանվում են որոշ քանակով խաղաքարտեր՝ տվյալ պարտիան խաղարկելու համար։
  • ԽԱՂԱՐԿՈՂ ԽԱՂԱՑՈՂ․ Խաղացող, որին իրավունք տրված է տվյալ բաշխման համար կատարելու պարտիայի ընտրությունը (պատվեր) և առաջին քայլը։
    Հիմնական դրույթներ.
  • Մրցախաղը (Տուրը) խաղարկում են 4 Խաղացող:
  • Յուրաքանչյուր Խաղացող ստանում է 13 խաղաքարտ և ամբողջ Տուրի ընթացքում խաղում է միայն իր համար:
  • Քարտերի ավագությունը բոլոր պարտիաներում որոշվում է աճման կարգով (երկուսնոցը՝ ամենափոքրը, տուզը՝ ամենամեծը):
  • Յուրաքանչյուր խաղացող Տուրի ընթացքում պետք է կատարի 6 պարտիայի պատվեր․
    • 3 մինուսային
    • 2 պլյուսային
    • 1 պարտիա Bolola (մինուսային կամ պլյուսային)
  • Խաղի նպատակն է արդյունքում ունենալ այնքան միավոր, որով կապահովվի հնարավոր առավելագույն դրական հաշվեկշիռը։ Խաղը համարվում է․
    • շահած՝ դրական հաշվեկշիռ ունեցող Խաղացողի համար,
    • չտարված՝ զրոյական հաշվեկշիռ ունեցող Խաղացողի համար,
    • տարված՝ բացասական հաշվեկշիռ ունեցող Խաղացողի համար։
  • Խաղի Տուրը բաղկացած է մինուսային և պլյուսային պարտիաներից:
  • Մինուսային պարտիաների խաղարկման ժամանակ պետք է աշխատել չվերցնել այն առքերը, որոնցում կան պարտիայի նկարագրության մեջ նշված համապատասխան քարտերը, քանի որ յուրաքանչյուր այդպիսի առք գնահատվում է համապատասխան քանակի միավորներով՝ «-» նշանով:
  • Պլյուսային պարտիաների խաղարկման ժամանակ պետք է աշխատել վերցնել առավելագույն քանակությամբ առքեր. հավաքված միավորների քանակը հաշվվում է «+» նշանով:
  • Մինուսային պարտիաներ և դրանց քանակը Տուրում
    • Առքեր չվերցնել – 2 պարտիա
    • Վալետներ և Թագավորներ չվերցնել – 2 պարտիա
    • Թագուհիներ չվերցնել – 2 պարտիա
    • Սրտեր չվերցնել – 2 պարտիա
    • 2 վերջինները (առքերը) չվերցնել – 2 պարտիա
    • Քինգ չվերցնել – 2 պարտիա
    • Բոլոլա մինուսային – 2 պարտիա
  • Պլյուսային պարտիաներ և դրանց քանակը Տուրում
    • Հաղթաթղթեր - 8 պարտիա
    • Բոլոլա պլյուսային – 2 պարտիա
    Խաղացողի կողմից ընտրված պարտիան տվյալ բաշխման ժամանակ առավել անհասանելի է դառնում այլ խաղացողների կողմից դրանք հետագայում ընտրվելու համար: Իր հերթին Խաղացողը կարող է ընտրել տվյալ բաշխման համար հասանելի պարտիաներից միայն մեկը:
    Միևնույն պարտիայի ընտրությունը մեկ խաղացողի կողմից թույլատրվում է։
  • Խաղը սկսելու իրավունք․ Տուրի պարտիայի առաջին պատվերը կատարելու իրավունքը և առաջին քայլը պատկանում է տվյալ քառյակում ամենաբարձր վարկանիշ ունեցող Խաղացողին: Վարկանիշների հավասարության դեպքում առաջինը որոշվում է այբբենական կարգով:
  • Հերթական քայլի իրավունքը ստանում է նախորդ բաշխման ժամանակ առք վերցրած Խաղացողը։
  • Յուրաքանչյուր պարտիայի խաղարկման ավարտին կատարվում է միավորների համապատասխան հաշվարկ և այդ արդյունքը գումարվում է յուրաքանչյուր Խաղացողի՝ նախորդ պարտիաների արդյունքների հանրագումարին:
  • Յուրաքանչյուր հաջորդ պարտիայի խաղարկումը (պատվեր և առաջին քայլ) սկսում է այն Խաղացողը, ով նստած է նախորդ խաղարկումը կատարողից հետո (ժամսլաքի ուղղությամբ):
  • Խաղի Տուրը համարվում է ավարտված 24 պարտիաների խաղարկումից հետո։
  • Յուրաքանչյուր պարտիայի խաղարկումն ավարտված է համարվում այն պահին, երբ կատարված են դրա պայմանները․
    • Առքեր չվերցնել – երբ խաղարկված են բոլոր 13 բաշխումները
    • Թագավորներ և Վալետներ չվերցնել – այն պահին, երբ խաղարկված են բոլոր 4 Թագավորը և 4 Վալետը
    • Թագուհիներ չվերցնել - այն պահին, երբ խաղարկված են 4 Թագուհիները
    • Սրտեր չվերցնել - այն պահին, երբ խաղարկված են բոլոր 13 սրտերըч
    • 2 վերջինները (առքերը) չվերցնել - երբ խաղարկված են բոլոր 13 բաշխումները
    • Քինգ չվերցնել - այն պահին, երբ խաղարկված է Քինգը
    • Բոլոլա մինուսային - երբ խաղարկված են բոլոր 13 բաշխումները
  • ԱՌԱՋԱԴԵՄ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ XP
    • Համակարգը յուրաքանչյուր Խաղացողի շնորհում է քանակական ցուցանիշ՝ Մակարդակ: Հաշվարկվում է՝ կախված խաղացված խաղերի քանակից և տվյալ խաղարկման ժամանակ սեղանի շուրջը զբաղեցրած տեղից: Որոշակի մակարդակի հասնելու դեպքում Խաղացողի համար «բացվում է» ևս մեկ սենյակ և խաղի համար նրան հասանելի են դառնում Lobby և Lux սենյակները։
  • ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • Համակարգը յուրաքանչյուր խաղացողի շնորհում է որակական ցուցանիշ՝ Վարկանիշ: Հաշվարկվում է ELO համակարգով՝ հարմարեցված չորս խաղացողի համար: Որոշակի վարկանիշի հասնելու դեպքում Խաղացողը հնարավորություն է ստանում խաղալու ուժեղագույն խաղացողների հետ։ Ավելի բարձր վարկանիշ ունեցող խաղացողին հաղթելը բարձրացնում է Խաղացողի վարկանիշը առավել շատ միավորներով, քան ավելի ցածր վարկանիշ ունեցող խաղացողին հաղթելը:
  • ՄՐՑԱԿՑԱԿԱՆ ԼԻԳԱՆԵՐ
    • Վարկանիշի որոշակի արժեքների հասնելու դեպքում Խաղացողը ստանում է պատկանելություն Լիգային (Բրոնզե, Արծաթե կամ Ոսկե) և նրա համար «բացվում են» այն սենյակները, որտեղ խաղում են ուժեղագույն Խաղացողները և բարձրացվում են խաղադրույքները:
  • ԱՄԵՆՕՐՅԱ ԲՈՆՈՒՍՆԵՐ
    • Սրանք տրամադրվում են Խաղացողին շաբաթվա ընթացքում շարունակական և ամենօրյա այցելության դեպքում: Բոնուսի չափն ամեն օր ավելանում է, երբ շաբաթն ավարտվում է՝ գործընթացը զրոյանում է և սկսվում է նոր հաշվարկ:
  • ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՁԱՅՆԱՅԻՆ ԴԻԶԱՅՆ
    • Յուրաքանչյուր խաղ, յուրաքանչյուր հաղթանակ ուղեկցվում է հատուկ ձայնագրված ձայնային էֆեկտներով՝ ձեզ ընկղմելով իրական թղթախաղին հատուկ մթնոլորտում:
  • ՀԵՇՏ ՄԻԱՑՈՒՄ FACEBOOK-Ի ՄԻՋՈՑՈՎ
    • Միացեք King Bolola խաղին՝ օգտագործելով Facebook-ի ներկառուցված մուտքի հնարավորությունը: Շփվեք ընկերների հետ, տոնեք հաղթանակները և լուծեք բարդ մարտահրավերները՝ ապահովելով ձեր խաղային սեսիաների արագ մեկնարկը:

Հետադարձ կապ

Կապ մեզ հետ.

Հասցե՝

221 W 9th St, Wilmington, DE 19801